ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը
International newsՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը մտադիր չէ հրապարակել իր նոր առաջնորդի անունը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով խմբավորման ներկայացուցչին։
ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, ամենայն հավանականությամբ հրապարակայնորեն չի բացահայտի իր նոր առաջնորդի ինքնությունը, ասել է նա: Իսկ մինչ ղեկավարի ընտրությունը շարժումը կգլխավորի հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Իսրայելը վերջին կես տարում սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեին, ապա՝ նրան հաջորդած Յահյա Սինվարին:
Սինվարի ենթադրյալ իրավահաջորդների թվում են Մուհամեդ Դերվիշան, Խալիլ ալ Հայան, Մուհամեդ Նազալը և Խալեդ Մեշալը:
Նշենք, որ Արևմուտքը Սինվարի սպանությունից հետո հայտարարել է, որ այժմ Մերձավոր Արևելքում հրադադարի համար «նոր հեռանկար» է բացվում: