Ֆլորիդայում փոթորիկներից հետո մահաբեր մանրէ է տարածվել
Event of the dayԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում աշնանը մոլեգնող «Հելեն» և «Միլթոն» փոթորիկներից հետո Vibrio vulnificus անվամբ մահաբեր մանրէով վարակման դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Արդեն մահացել է 13 մարդ:
Այս մասին հաղորդում է նահանգի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ Ֆլորիդայում փոթորիկներից առաջացած տաք հեղեղաջրերը հիանալի միջավայր են դարձել բազմազան վտանգավոր մանրէների բազմացման համար:
Ֆլորիդայի առողջապահության նախարարության տվյալներով՝ նահանգում Vibrio vulnificus մանրէով վարակվել է առնվազն 74 մարդ:
Գերատեսչության համաձայն՝ Vibrio vulnificus մանրէով վարակը տարածվում է հում ծովամթերք օգտագործելու կամ բաց վերքերով ծովի ջրի հետ շփվելու միջոցով։ Այն առավել ազդում է թույլ իմունիտետ ունեցող, լյարդի քրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց վրա: Նշաններն են՝ մարմի բարձր ջերմություն, դող, արյան ցածր ճնշում: