ԶՊՄԿ-ն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի 280 տներ
AnalysisԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել մարզի տարբեր բնակավայրերում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայքներին:
Այս անգամ հերթը Սյունիքինն է` շրջակա բնակավայրերով: Կոմբինատն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին:
Աշխատանքների առաջին փուլն արդեն մեկնարկել է: Սարքավորումները տեղադրվում են մի քանի փուլով։ Նախ 38 տներինն են դրվելու, ապա մյուսները։ Ծրագիրը նաև բնապահպանական կարևոր խնդրից է ազատում համայնքներին։
Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։ ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Նարեկ Ալեքսանյան