Ադրբեջանը 10 ամիս շարունակ սովի մատնեց Արցախի բնակչությանը՝ փակելով Լաչինի միջանցքը. ՀայաՔվե
BlogԱդրբեջանը 10 ամիս շարունակ սովի մատնեց Արցախի բնակչությանը՝ փակելով Լաչինի միջանցքը, հետո ստիպեց նրանց լքել հայրենիքը։
Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներին և շարունակում է ոչնչացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։
Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը:
Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անունից նախագահ Ժիլբեր-Լյուկ Դևինազը կոչ է անում միջազգային հանրությանը COP29-ից առաջ ստիպել Ադրբեջանին թույլ տալ Արցախ ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը՝ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու համար: