Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
SocietyՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի կկազմակերպվի էլեկտրոնային ձևաչափով, իսկ նոյեմբերի 9-ին արդեն առաջին ատեստավորման գործընթացն է: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Սրա միջոցով մենք կարողացանք հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին ատեստավորվել ու շարունակել իրենց աշխատանքը:
Ավելի քան 500 ուսուցիչ այս հնարավորությամբ ոչ միայն իրենց աշխատանքն են շարունակում, այլև բարձր վարձատրություն է ստանում: Այս պահին 260-ից ավելի ուսուցիչ ստանում է 400,000 դրամ ավելի վարձատրություն, բավականին մեծ թիվ են կազմում ուսուցիչները, որոնք ստանում են մինչև 300,000-400,000 դրամ աշխատավարձ:
Սա դեռ միայն կամավոր ատեստավորման արդյունքները հաշվի առնելով, եթե սրան գումարենք նաև հավելավճարի մյուս համակարգերը, ապա կարող ենք ասել, որ ուսուցիչների ավելի քան կեսը ստանում է 300,000 և ավելի վարձատրություն»,- ասաց նախարարը: