Հայաստանում ձյուն է տեղացել․ վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
SocietyՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղացել։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: