Հայ գերիների ազատ արձակումը կօգնի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը․ Արսենյան
PoliticsԱդրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Նման քայլը մեծապես կօգնի հաշտեցմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղվեն ադրբեջանական կողմին։