Իրանցի փորձագետները եղել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
SocietyԿապան այցելած իրանցի փորձագետները եղել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում և Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինհրապարակներում: Հայտնում են վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից:
«Իրանցի հյուրերին դիմավորեցինք Կապանի օդանավակայանում և ուղեկցեցինք դեպի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինհրապարակներ, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացնում իրանական ընկերությունները։
Իրանցի փորձագետները և լրատվամիջոցների ներկայացուցիչները ծանոթացան ԶՊՄԿ արդյունաբերական ողջ ցիկլին, շրջեցին ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացան հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում ընթացող աշխատանքային գործընթացներին: Հյուրերն ականատես եղան հանքի շահագործման տեխնիկական ու անվտանգային բարձր չափանիշներին։