Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
SportՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հարություն Մերդինյանը:
Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է (2016, 2022): Նա Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր է, մեկ անգամ էլ դարձել է արծաթե մեդալակիր:
2015 թվականին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը Մերդինյանն առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալը և նույն հաջողությունը կրկնեց նաև 2022 թվականին` Լիվերպուլում կայացած առաջնության ժամանակ: