Պարտատոմսերը որպես լավագույն խնայողության միջոց
SocietyԽնայելու համար հարկավոր է ոչ թե քիչ ծախսել, այլ ավելի շատ վաստակել: Սակայն ինչպե՞ս, եթե եկամտի աղբյուրները սահմանափակ են:
Գործիքները տարբեր են, մոտեցումները բազմաթիվ, իսկ հնարավորություններն ամպի չափ: Ամիօ բանկի հետ սահմանափակ եկամուտների պարագայում կարող եք ավելացնել անձնական ֆինանսական միջոցները` ձեռք բերելով պարտատոմսեր:
Պարտատոմսերը շահավետ և ապահով ֆինանսական գործիքներ են, որոնք նույնպես երաշխավորված են Ավանդների hատուցումը երաշխավորող hիմնադրամի կողմից ճիշտ այնպես, ինչպես ավանդները: Պարտատոմսերի առավելություններից է բարձր լիկվիդայնությունը, կամայական պահի կարող եք վաճառել դրանք և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով:
Ամիօ բանկը թողարկել է անվանական 100,000 դրամ արժեքով, տարեկան 9.75 տոկոս եկամտաբերությամբ դրամային և 100 դոլար անվանական արժեքով, տարեկան 4.75 տոկոս եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր:
Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է, տեղաբաշխումը կտևի մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ: Օգտվեք այս հնարավորությունից՝ բազմապատկելով եկամուտներն Ամիօ բանկի հետ:
Պարտատոմսեր հեշտությամբ կարող եք ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածի միջոցով:
Պարտատոմսերի հրապարակային առաջարկին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 10.04.2024թ. թիվ 1/124 Ա որոշմամբ) ծանոթանալու համար այցելեք՝ այստեղ:
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից