«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
CultureՉինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, նոյեմբերի 1-ին մեկնարկել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։
Մրցույթն անցկացվում է «ջութակ», «թավջութակ», «դաշնամուր» մասնագիտական կարգերում, որին ներկայանում են աշխարհի տարբեր երկրների պատանի տաղանդավոր երաժիշտներ։
Ուրախ ենք տեղեկացնել, որ մրցույթի "Youth B" երիտասարդական խմբում առաջին մրցանակի են արժանացել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը և չինացի Zhang Chengrui-ը։