Կոնվերս Բանկի գործընկերությամբ գործարկվել է խնայողությունների կառավարման նոր Superra հավելվածը
EconomicsԳործարկվել է երկրորդային շուկայում արժեթղթերով գործարքների իրականացման Superra հավելվածը: Այն մշակվել է Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության կողմից՝ դեռևս նախորդ տարի Կոնվերս Բանկի հետ կնքված համաձայնագրի շրջանակում:
Սա Կոնվերս Բանկի Bank as a Service քաղաքականության շրջանակում ֆինտեխ ընկերության հետ առաջին համագործակցությունն է: Շուտով Superra հավելվածը կինտեգրվի Converse Mobile-ին: Արդյունքում, Կոնվերս Բանկի հաճախորդները հասանելիություն կստանան խնայողությունների կառավարման ևս մեկ գործիքի՝ բորսայում շրջանառվող պետական և հայկական ընկերությունների պարտատոմսերի:
Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերության տնօրեն Ահարոն Լևոնյանի խոսքով, Superra հավելվածը ստեղծվել է որպես պարտատոմսերում խնայողությունների ներդրման պարզ, արագ, անվտանգ ու վստահելի հնարավորություն, որի միջոցով պարտատոմսերը, արժեթղթերն առցանց եղանակով հասանելի կդառնան սկզբնական շրջանում ռեզիդենտ, իսկ մոտ ապագայում՝ նաև ոչ ռեզիդենտ ներդրողներին:
Ահարոն Լևոնյանն ասում է. «Superra հավելվածի անհրաժեշտությունն առաջին հերթին հասկացել ենք որպես մասնավոր ներդրող: Հասկացել ենք, որ գրեթե անհնար է առանց բանկ այցելելու թվային միջավայրում բացել բրոքերային և բանկային հաշիվներ և կատարել ներդրումներ հայկական արժեթղթերում․․․
Առաջիկայում հավելվածը հասանելի կդառնա Converse Mobile հավելվածում:
Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ գործընթացն ավտոմատացվել է. այլևս կարիք չկա բանկ կամ ֆինանսական որևէ այլ կառույց այցելել հաշիվներ բացելու, պայմանագրեր ստորագրելու, պարտատոմսեր գնելու կամ վաճառելու համար: Superra-ն, օգտագործելով Բանկի ընդգրկուն գործիքակազմն ու ենթակառուցվածքը, իր թվային լուծումների և ճկունության շնորհիվ կապահովի հասանելիություն կապիտալի շուկաներին և կդառնա խնայողությունների նոր, այլընտրանքային գործիք»:
Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանը հավելում է. «Սա կարևորագույն քայլ է ՀՀ կապիտալի շուկայում ֆիզիկական անձանց ներգրավվածությունը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ այս համագործակցությամբ մենք փոքր ներդրողների համար հասանելիություն ենք ապահովում խնայողությունների կառավարման նոր հարթակին:
Կոնվերս Բանկը որդեգրել է թվայնացման քաղաքականություն և հաճախորդի ցանկացած բանկային փորձառություն աստիճանաբար տեղափոխվում է թվային տիրույթ: Superra-ի նպատակն է թվային ուղիների միջոցով Հայաստանում կամ արտերկրում գտնվող փոքր ներդրողներին հնարավորություն տալ խնայողությունները տեղաբաշխել Հայաստանում այս պահին հասանելի պարտատոմսերում:
Ըստ որում, մենք ապահովել ենք իրացվելիության առավելագույն մակարդակ և բարձր եկամուտ ստանալու հնարավորություն. ներդրողները կարող են ցանկացած պահի իրացնել գործիքները՝ նույն հավելվածում վաճառելով պարտատոմսերը շուկայական գներով»:
Նշվել է նաև, որ Superra-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ ներառելով զարգացող երկրների արժեթղթեր:
Մանրամասների համար.
Ֆիդո Ինվեսթ` 041000880, 011800808
Կոնվերս Բանկ՝ 010 511 211
Կոնվերս Բանկը և Ֆիդո Ինվեսթ ներդրումային ընկերությունը վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: