Ինչ է կատարվել ժամեր առաջ. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
International newsՌուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն այս գիշեր 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՌԴ մարզերում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձը կանխվել է։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել», — ասված է հաղորդագրությունում։
9 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի տարածքում, 2-ը՝ Բրյանսկի, ևս 2-ը` Կուրսկի։