Թիկնիզյանը նշել է, թե արդյոք պատրաստ է ստանձնել ընտրանու առաջնորդի դերը Մխիթարյանից հետո
SportՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստ է ստանձնել Հայաստանի հավաքականի առաջնորդի դերը «Ինտերի» խաղացող Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո:
«Յուրաքանչյուրն էլ պետք է խաղադաշտում առաջնորդ լինի։ Մենք դրան ենք ձգտում։ Թիմում ինչ-որ կուռքի ստեղծել պետք չէ։ Յուրաքանչյուրը պետք է պահանջի ինքն իրենից և պատասխանատու լինի իր դիրքի համար։ Մենք գտնվում ենք դրա ձևավորման ճանապարհին։
Թիմը, իրոք, երիտասարդ է, այն կազմավորվում է, սերնդափոխություն է տեղի ունենում: Անցած տարի մենք շատ վառ հանդես եկանք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Այժմ արդյունքները մի փոքր ավելի վատ են, բայց մենք թափ ենք հավաքում, և եթե Աստված տա, խաղը միայն կլավանա»,- նշել է Թիկնիզյանը։
Մխիթարյանն ավարտել է միջազգային կարիերան 2021 թվականին: 35-ամյա ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում խփել է 32 գոլ 95 խաղում: