Բեյոնսեն կներկակացնի իր գրենական պիտույքների հավաքածուն դպրոցականների համար
LifestyleՎերջին շրջանում Բեյոնսեի երկրպագուների շրջանում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե իրենց սիրելի երգչուհին պատրաստվում է նոր հավաքածու թողարկել: Ըստ ամենայնի սպասվում էր, որ այն պետք է լիներ մոդայիկ հագուստի կամ աքսեսուարների հավաքածու: Սակայն պարզվեց, որ այն գրենական պիտույքների հավաքածու է:
Բեյոնսեի "Վերադարձ դեպի դպրոց" հավաքածույում կլինեն մոդայիկ գրչատուքեր, մատիտներ, տետրներ և այլ շատ պարագաներ, որոնք հարկավոր են մոդայիկ աշակերտներին: Երգչուհին պատրաստվում է նաև թողարկել երկու մեծ սև-վարդագույն պայուսակներ և սուպեր ոճային շապիկ:
Հարկ է նշել, որ հավաքածույի առաջին երկու հազար կոմպլեկտները անվճար կբաժանվեն անապահով ընտանիքների երեխաներին: