Փաշինյանի նոր ռևերանսը Ռուսաստանին
AnalysisԳրեթե երկու տարի Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջրերը մի առվով չեն հոսում։ Երևանում կայացած գագաթնաժողովից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ամփոփիչ հռչակագիրը, Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ որևէ միջոցառման, հետ է կանչել իր ներկայացուցիչներին, հրաժարվել է մասնակցել բոլոր զորավարժություններին։
Նախօրեին Մոսկվայում կայացած դեսպանների հանդիպումը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ Հատկապես վերջին շրջանում, երբ խոսակցություններ են գնում դեպի Ռուսաստան թեքվելու Փաշինյանի տրամադրվածության մասին, այս հանդիպմանը Հայաստանի մասնակցելը կարելի է դիտարկել այդ տեսանկյունից։ Զարմանալի չէ, որ հաստիքային արևմտամետները երեկ վայնասուն էին բարձրացրել, ընդհուպ քննադատում էին ՀՀ իշխանություններին շրջադարձերի համար, պահանջում էին զերծ մնալ ՀԱՊԿ հետ համագործակցության որևէ ձևաչափից։
ՀՀ ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարեց, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Բայց ՌԴ-ում ՀՀ դեսպանն առանց վերին հրահանգի երբևէ չէր հանդգնի մասնակցել Լավրովի նախաձեռնած միջոցառմանը։ Իսկ դա վկայում է, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը կրկին թեքվում է դեպի Մոսկվա։
Արփինե Հայրապետյան