«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է
Society«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.
Երևանի Կենտրոն վարչական շրջանի բաշխիչ ցանցի արդիականացման նպատակով նոյեմբերի 20-ից չորս օրով փակ կլինի Աբովյան-Արամի խաչմերուկից մինչեւ Արամի-Տերյան խաչմերուկի հատվածը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «ՀԷՑ» կողմից իրականացվող Երևանի փոքր Կենտրոնի բաշխիչ ցանցի վերակառուցմանն և վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի շրջանակում ս.թ. նոյեմբերի 16-ից շինարարական աշխատանքներ են ընթանում Տերյան, Արամի, Աբովյան, Հին Երևանցի փողոցների, ինչպես նաև Հյուսիսային պողոտայի որոշ հատվածներում:
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առաջիկա օրերի ընթացքում:
Հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը պատճառած անհարմարության համար: