Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում
International newsՆոյեմբերի 21-ից 29-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորջրյա գրոհային ստորաբաժանումները կանցկացնեն համատեղ «SAT-SAS-2024» զորավարժություն։ Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
«SAT-SAS-2024»-ի ընթացքում երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային ու ծովային մարտավարության ուսումնասիրում, ուղղաթիռից վայրէջքներ, ափամերձ տարածքի գրավում, չպայթած արկերի ու ծովային ականների որոնում ու ոչնչացում։