«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին
Lifestyle«Այս թեմայի շուրջ միշտ խոսում եմ կարճ ու կոնկրետ: Իմ կյանքում եղել է 1-ին ամուսնությունը, որը չի ստացվել զուտ կենցաղային որոշ հարցերում ընդհանուր եզրեր չգտնելու պատճառով: Միշտ ասել եմ, որ մարդկային, բարոյականության և պարկեշտության որևէ բիծ չկա իմ 1-ին ընտրյալի մեջ, ու չեմ կարող դժգոհել իր մարդկային տեսակից:
Նա նաև պատմել է 2-րդ կնոջ՝ Քրիստինային մասին, ում հետ հանդիպումը եղել է շատ պատահական:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:
«Մի անգամ քույրս խնդրեց իր որդուն ես վերցնեմ գիմնաստիկայի դասից, քանի որ ինքը չէր հասցնում: Այնտեղ առաջին անգամ տեսա Քրիստինային, որևէ մեկին չխնդրեցի միջնորդել, պարապմունքից հետո Ազարյան դպրոցի բակում, ես ինքս իմ հարցերը լուծեցի:
Ես շնորհակալ եմ իմ կնոջը, առաջին հերթին իմ 2 հրաշք բալիկների համար: Ես սիրում եմ և՛ իմ կնոջը, և՛ իմ բալիկներին: Ես շատ սիրում եմ իմ ընտանիքը:
Կինս բալետի պարուհի է, բալետն ամեն մարդու բան չէ: Եվ, եթե ես չլինեի երգարվեստում, արվեստին մոտ, ես գուցե մեկ անգամ նայելուց հետո չհասկանայի, չընկալեի և անգամ խանդիր տեսարաններ սարքեի: Ու չգիտեմ հետագայում ինչպես կզարգանար ամեն բան, որովհետև ինքը իր գործը շատ է սիրում: Ինքը պարարվեստը խելագարության չափ սիրում է:
Բայց մեր մեջ երբեք նման հարց չի առաջացել, որովհետև ես միշտ հիացմունքով եմ նայել նրան բեմում ու հիացմունքով եմ վերաբերվում այդ արվեստին, բալետը համարում եմ բարձր արվեստ: Այնպես, որ մենք իրար հասկանում ենք, գոտեպնդում ու խրախուսում ենք»,- անկեղծացել է Նարեկ Բավեյանը: