Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով
Sport«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը համաձայնել է երկարաձգել պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ անհավանական փոխհատուցման պայմաններով։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պայմանագրի ժամկետը կկազմի 6 տարի, իսկ փոխհատուցման չափը՝ մեկ միլիարդ եվրո։ Պայմանագրի պաշտոնական ստորագրումը տեղի կունենա այն ժամանակ, երբ Յամալի 18 տարին լրանա, այսինքն՝ հաջորդ տարվա հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականը:
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։