Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Մալիշկայում
SocietyԱրևորդի ՀԿ-ն Ucom-ի աջակցությամբ այս անգամ է 10.44 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայան տեղադրեց Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրի թիվ 2 մանկապարտեզում։
2013 թվականին կապիտալ վերանորոգված մանկապարտեզի շենքի դիրքը տալիս է արևային կայանի մաքսիմալ արդյունավետ արտադրողականության հնարավորություն։
Տեղադրված կայանը հնարավորություն կտա հոգալու մանկապարտեզի ջեռուցման ողջ ծախսը, ինչպես նաև հոսանքի այլ ծախսեր։
Այժմ մանկապարտեզում գործում է երկու խումբ՝ ավելի քան 50 երեխա, սակայն առաջիկայում պլանավորում են դռները բացել նաև 2-ից 3 տարեկան երեխաների համար, որի դեպքում մանկապարտեզ կհաճախեն ավելի քան 80 երեխա։
«Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է կրթությունը, ու ցանկանում ենք մեր փոքրիկների համար լավագույն պայմանները ստեղծել սովորելու և զարգանալու։ Շատ ուրախ եմ, որ Ucom-ի հոգատար վերաբերմունքի ու կանաչ տեխնոլոգիաներին նվիրվածության շնորհիվ մարզերում մեր երեխաները կկարողանան ջերմ սենյակներում ստանալ իրենց կյանքի առաջին գիտելիքները» - նշել Է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ամեն նոր ծրագիր ավարտելով՝ համոզվում եմ, որ Ucom-ի հետ մեր համագործակցությունը թիրախային բնակավայրերում ունի շարունակական արդյունավետ ազդեցություն։ Պարզ բնահեն լուծումներին ապավինելով՝ կարողանում ենք օգնել համայնքներին դառնալ ավելի կայուն և այս դեպքում նաև նպաստել փոքրիկների համար ապահով միջավայրի ձևավորմանը» - ասել է Արևորդի ՀԿ-ի գլխավոր տնօրեն Սոնա Քալանթարյանը։
«Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի շնորհիվ տեղադրած արևային կայանը կարևոր ներդրում է համայնքի համար։ Այն կնվազեցնի տարեկան 2 միլիոն դրամի չափով էլեկտրաէներգիայի ծախսերը և հնարավորություն կտա ուղղել այն մանկապարտեզի բարեկեցությանն ու զարգացմանը։ Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ գյուղական համայնքների և մեր երեխաների մասին հոգ տանելու համար», - ասել է Մալիշկա վարչական բնակավայրի ղեկավար Գարիկ Նազարյանը։
Մինչ այժմ ձմռան ամիսներին սպորտի դահլիճն ու շենքի այլ հատվածները անհնար էր օգտագործել ջեռուցման բացակայության պատճառով։ Մանկապարտեզի ջեռուցումը ապահովվում էր թե՛ գազով, թե՛ հոսանքով, և համատեղ տարեկան ծախսը գերազանցում էր 2 000 000 ՀՀ դրամը։ Տեղադրված արևային կայանը հնարավորություն կտա կլոր տարին լիովին գործարկել մանկապարտեզի ողջ շենքը՝ ֆինանսական մեծ ծախսերից խուսափելով և ապահովելով փոքրիկների համար հարմար ու տաք միջավայր։