Կուտակումներ՝ Վերին Լարսում. քանի՞ հայկական բեռանատար է սպասում անցնելու իր հերթին
SocietyԱռավոտյան ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին, տեղեկացրեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բեռնատարների համար:
MediaHub-ը կապ է հաստատել Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ՝ ճշտելու, թե ինչ վիճակ է այս պահին: Վերջինս նշեց, որ Վերին Լարսը շարունակում է փակ մնալ բեռնատարների համար։
«Խաչի լեռնանցքում դեռ ձյուն է գալիս, այսօր և վաղը երևի դեռ ձյուն կտեղա, մինչև տեղումները չավարտվեն, ձնամաքրման աշխատանքները չեն սկսվի վրացական կողմում: Տեղումները կավարտվեն, ձյունը կմաքրեն, նոր կբացվի անցակետը բեռանատարների համար»,– նշեց Հակոբյանը։
Հարցին՝ թե որքա՞ն հայկական բեռնատար է այս պահին սպասում Լարսի անցակետում, ՀՀ մաքսային կցորդը նշեց, որ խոսքն ամեն կողմից շուրջ 300 հայկական բեռանատարների մասին է, որ սպասում են անցնելու իրենց հերթին։