Լիբանանում հայտնել են ռազմական գործողությունների ավարտի օրը
International newsԼիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է ուժի մեջ մտնել նոյեմբերի 27-ի գիշերը։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդալլա Բու Հաբիբը։
«Մենք սպասում ենք Իսրայելի կաբինետի նիստի արդյունքներին։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք հասնել զինադադարի»,- ասել է ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարը։
Ավելի վաղ Al Jadeed հեռուստաալիքը հայտնել էր, որ հրադադարի մասին հայտարարություն կարող է արվել չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի կողմից։ Ինքը՝ կառավարության ղեկավարը, հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը՝ նշելով, որ «նախընտրում է զերծ մնալ մեկնաբանություններից, քանի դեռ բանակցությունները շարունակվում են»։