ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար
SocietyՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է փոքր բիզնեսի վարկերի տոկոսադրույքները մինչև տարեկան 3%՝ առաջին 90 օրվա համար։ Պայմանները հասանելի են «Նոր գործընկեր» և «Էքսպրես» պրոդուկտների շրջանակներում՝ մանրածախ առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտի ձեռնարկությունների համար: Ֆինանսավորումը կարելի է ուղղել ընթացիկ գործունեությանը, վարկերի մարմանը և ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Դրական վարկային պատմություն և այլ բանկում գործող վարկ ունեցող փոքր բիզնեսը կարող է օգտվել «Նոր գործընկեր» վարկից: Առաջին 90 օրվա համար տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%, հետագայում այն բարձրանում է մինչև 18% (փաստացի տոկոսադրույք՝ 17,25%)։ Առավելագույն գումարը 5 մլն ՀՀ դրամ է, ժամկետը՝ 48 ամիս։
«Էքսպրես» վարկը տրվում է առանց գրավի կամ մասնակի ապահովվածությամբ՝ 12-60 ամիս ժամկետով, 500 հազարից մինչև 20 մլն ՀՀ դրամի չափով։ Արտոնյալ ժամանակահատվածից հետո տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%-17% (փաստացի տոկոսադրույք՝ 15,05%-20,07%)՝ կախված գումարից և գրավից:
«Տարեվերջին բիզնեսի շատ ոլորտներում աճում է գործարար ակտիվությունը, և մենք հատուկ առաջարկ ենք պատրաստել այն ձեռնարկատերերի համար, որոնք միջոցների կարիք ունեն շրջանառու միջոցները համալրելու, վարկերը մարելու կամ ներդրումային նախագծեր իրականացնելու համար։ Մեզ համար կարևոր է օգտակար լինել հաճախորդներին և նրանց տրամադրել անհրաժեշտ ֆինանսական գործիքներ և լուծումներ բիզնեսի հետագա զարգացման համար», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Վարկի պայմաններին տեղեկանալ, ինչպես նաև հայտ ներկայացնել կարելի է Բանկի կայքում, կամ երկրի տարածքում գտնվող ցանկացած մասնաճյուղում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: