ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին․ Հենրիխ Դանիելյան
SocietyՀենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված քաղաքի տարբեր հատվածներում թմրամիջոցների գովազդի տարածման դեմ պայքարին։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը թմրամիջոցների օգտագործման վնասների վերաբերյալ և նպաստել ավելի ապահով ու բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ հատկապես երիտասարդների համար։
Ակցիայի շրջանակներում մասնակիցները հետևողականորեն հեռացնում են քաղաքային տարածքներում՝ պատերին, շենքերին և այլ հանրային վայրերում հայտնաբերված թմրամիջոցների գովազդային նշանները։ Բացի այդ, բնակչությանը տրամադրվում է համապատասխան տեղեկատվություն խնդրի էության և դրա հետևանքների մասին՝ նրանց ներգրավելով կանխարգելիչ նախաձեռնություններին աջակցելու գործում։