«Կրթվելը նորաձև է»․ Փաշինյանը միացել է Աննա Հակոբյանի նախաձեռնությանը (տեսանյութ)
TVՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աջակցություն է հայտնել տիկոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը՝ 2025 թվականը հայտարարել կրթության տարի։
Նա սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում գիրք է կարդում․ «Ընթերցանության ժամ»,– կից գրել է Փաշինյանը և հավելել․ «Կրթվելը նորաձև է»։
Նշենք, որ Փաշինյանը գրքում ընդգծել է՝ «Չնայած թագավորության չգոյությանը՝ Հայոց պետականությունը, նախարարական համակարգի առկայությամբ պայմանավորված, չէր վերացել» տողը։