Սպասվում են տեղումներ. ինչ եղանակ է կանխատեսվում Հայաստանում
SocietyՀայաստանի տարածքում դեկտեմբերի 1-ի և 5-ի ցերեկը, 2-ին, 3-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեկտեմբերի 3-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։