Արևմուտքը որոշել է ամեն գնով պահել Վրաստանը
AnalysisՎրաստանում արդնե մի քանի օր է՝ շարունակվում են բողոքի լայնածավալ ակցիաները, որոնք արդեն վերաճել են լուրջ բախումների։ Ընդ որում, ընդդիմությունը կարծես ոչնչով չի զիջում իշխանությանն իր մարտական ու մարտավարական պատրաստվածությամբ։
Օրեր առաջ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Եվրամիության հետ բանակցությունները կասեցնում են մինչև 2028 թ., ինչից հետո արդեն մարող ընդդիմության համակիրներն ավելի լայն թափով անցան հարձակման։ Ուշագրավ է, որ Կոբախիձեի հայտարարությունից ժամեր անց Թբիլիսիում ու այլ քաղաքներում սինքրոն սկսվեցին ակցիաները, իսկ ընդդիմությունը ոստիկաններին դիմադրում է հրավառ նյութերով, մոլոտովի կոկտեյլներով՝ լուրջ վնաս հասցնելով։ Ընդդիմությունը ղեկավարող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին յուղ է լցնում կրակին, նոր բախումներ հրահրում։
Խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Վրացական երազանքը» ջախջախիչ հաղթանակ տարավ, ակնհայտ էր՝ Արևմուտքը որևէ կերպ թույ չի տալու Թբիլիսիին պոկվել իր ազդեցության գոտուց։ Շուրջ երկու տասնամյակ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հակառուսականության պլացդարմ են ստեղծել, ահռլեի միջոցներ ներդրել, այդ թվում՝ այսպես կոչված «քաղհասարակությանը» մարզելու համար, և այժմ չեն կարող թույլ տալ, որ Թբիլիսին հեռանա դեպի Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման գծին։
Առաջիկայում բախումներն ավելի կոշտ են լինելու։
Արինա Սահրադյան