Նոր վճարման տարբերակ տրանսպորտից օգտվելիս
SocietyՏիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ երևանցիներ,
այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։
Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին՝ ձեզ համար ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից երթևեկություն։