ՀԷՑ-ը տեղեկացնում է
Society«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի ունեցած վթարի պատճառով այսօր՝ ժամը 17:55-ից տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատում, որի հետեւանքով հոսանքազրկվել են Քանաքեռավան, Զովունի, Դավթաշեն, վարչական շրջանների մի շարք թաղամասեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն օպերատիվ աշխատում է վթարի հետևանքների վերացման ուղղությամբ և անում հնարավորը առավելագույն սեղմ ժամետում վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։