Ֆրանսիայի վարչապետը ժամանել է Ելիսեյան պալատ՝ Մակրոնին ներկայացնելու հրաժարականը
International newsՖրանսիայի վարչապետ Միշել Բառնիեն ժամանել է Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնին իր հրաժարականը ներկայացնելու համար։ Նրա ժամանման կադրերը ցուցադրել է BFMTV-ն։
Կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը` 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։
Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բառնիեի կառավարությունը դարձել է ամենակարճ աշխատածը երկրի պատմության մեջ՝ այն աշխատել է ընդամենը 90 օր։