Գեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է․ Բագրատ Սրբազան
PoliticsԱյն ժամին, երբ դուրս եկանք փողոց, պետք է վերջացնենք ամեն ինչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը՝ չմանրամասնելով, թե երբ է «Սրբազան պայքար» շարժումը պատրաստվում նորից սկսել փողոցային պայքարը:
«Օրակարգը մեկն է՝ չարիքի հեռացումը։ Դուք ամեն օր ականատես եք լինում, թե հատկապես՝ հոգևոր, բարոյական և արժեքային իմաստով ինչպիսի կազմաքանդման ու քայքայման է ենթարկվում մեր պետությունը։ Իսկ թե ինչ կերպով կլինի (հեռացումը – խմբ․)՝ դա բավականին լուրջ ծրագրման մեջ է»,– նշել է Սրբազանը։
Նա ընդգծել է, որ այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է Երևանի և մարզաբնակ քաղաքացիների հետ։
Անդրադառնալով պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե ընդդիմության օրակարգում իշխանության փոփոխությունը չէ, Սրբազանն ասել է․ «Գեղամ Նազարյանն իմ ամենամեծ ցավն է։ Ինքն իր մասին արդեն խոսել է, չեմ անդրադառնում»։