Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին РБ Спорт-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը ՊՍԺ:
Ավելի վաղ նշել էինք, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է 24-ամյա հայ ֆուտբոլիստի համար վճարել շուրջ 20 միլիոն եվրո:
«Սաֆոնովը կօգնի Սպերցյանին հարմարվել «ՊՍԺ»-ում։ Ես կասկած չունեմ, որ Էդուարդը կարող է խաղալ փարիզյան ակումբում։ Փարիզում այլ միջավայր է, և դա լավագույն ակումբներից է, ինչը նրա համար մեծ փորձություն կդառնա։ Զգացվում է, որ այս տրանսֆերը նրան անհրաժեշտ է հենց հիմա։ Նա արդեն բարձր մակարդակ ունի, և ես վստահ եմ, որ Ֆրանսիայի առաջնություն տեղափոխվելը նրան էլ ավելի կուժեղացի։ Ընդհանուր առմամբ, դա հիանալի կլինի»,- հայտարարել է Բերեզովսկին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ամռանը փարիզյան ակումբը «Կրասնոդարից» գնել էր Ռուսաստանի ազգային հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին։
Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում անցկացրած 24 հանդիպումներում խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։