Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը
AnalysisՀայաստանի գործող իշխանությունները ներքին հրահանգ են ստացել Նիկոլ Փաշինյանից, իսկ գործընթացը վերահսկում է նրա կինը՝ Աննա Հակոբյանը։ Խոսքը, մասնավորապես, պետական բոլոր հաստատությունների անվանումից «ազգային» բառը վերացնելու մասին է։
Տարբեր հաստատություններից, օրինակ, Առողջապահության ազգային ինստիտուտից, Ազգային թատրոնից, Գիտությունների ազգային ակադեմիայից, Ազգային պատկերասրահից, և այլ մշակութային, պետական, հաստատություններից ահազանգում են այդ ներքին հրահանգի մասին, ընդ որում, հատուկ շեշտել են, որ գրավոր փաստաթուղթ չի լինելու, բայց հրաժարվողների համար խնդիրներ են հարուցելու։
Նույնպիսի հրահանգ տրվել է նաև բոլոր հիմնարկներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու մասին։ Իշխանությունները չեն էլ թաքցնում, որ այդ գործողություններն իրականացվում են Ադրբեջանի և Թուրքիայի հրահանգով, իսկ խորհրդանիշներից հրաժարվելու փաշինյանական քաղաքականությունը գնալով սրվում է։
Էմմա Համբարձումյան