Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
International newsԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի ԱԳՆ նախկին ղեկավար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը։
«Շնորհավորում եմ ԵԱՀԿ նոր ղեկավարությանը: Ֆերիդուն Սինիրլիօղլուն (Թուրքիա) գլխավոր քարտուղարն է»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
ԵԱՀԿ նախորդ գլխավոր քարտուղարը Հելգա Շմիդտն էր, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի դեկտեմբերից։