Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Արևմուտքը լուրջ է վերաբերվել «Օրեշնիկի» ազդանշանին. Լավրով
International newsՌուսաստանը հուսով է, որ արևմտյան երկրները լուրջ են ընդունել «Օրեշնիկ» համակարգի օգտագործման ազդանշանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք ցանկանում վատացնել իրավիճակը: Բայց քանի որ ATACMS-ը և այլ հեռահար զենքեր օգտագործվում են ողջ Ռուսաստանում, մենք ազդանշաններ ենք ուղարկում: Հուսով ենք, որ վերջինը՝ մի քանի շաբաթ առաջ, նոր «Օրեշնիկ» համակարգից լուրջ է ընդունվել»,- ասել է Լավրովը։