Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց
AnalysisԱռաջիկա օրերին Գյումրիում «Քաղպայմանագրի» անդամներն ու համակիրները քաղաքապետի թեկնածու են «ընտրելու»։ Համենայն դեպս, Փաշինյանն է հայտարարել այսպես կոչված փրայմերիզների մասին, վարչությունն էլ յոթ հոգու հաստատել է՝ նախնական ընտրություններին մասնակցելու համար։
Թե՛ Նիկոլ Փաշինյանի առաջարկած մեթոդով, թե՛ ընթացիկ իրադարձություններով կարելի է փաստել՝ այդ փրայմերիզ կոչվածն ընդամենը թոզ փչելու միջոց է՝ ցանկալի թեկնածուին առանց ցնցումների հաստատելու համար։ Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունը, որով կարող է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, հետաձգել արտահերթ ընտրությունները, ձեռքի հետ էլ մեթոդներ մշակել Գյումրիում իշխանությունը վերջնական զավթելու համար։
Թեկնածուներին ընդամենը երեք օր է տրված քարոզարշավի համար։ Առաջադրված յոթ թեկնածուներից Գյումրիում ճանաչում են մի քանիսին, այն էլ՝ ոչ լավ կողմից։ Մյուսներն էլ պրակտիկորեն շանս չունեն լուրջ ձայներ հավաքելու կուսակցության ներսում։ Ուստի, Փաշինյանն այս թատերական ներկայացումը կազմակերպել է միայն հանրությանը շեղելու համար։ Իսկ ՔՊ-ի, ավելի ճիշտ, ՔՊ ղեկավարի տիկնոջ թեկնածուն նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանն է, որին էլ Աննա Հակոբյանն ամեն գնով ուզում է Գյումրիի քաղաքապետ դարձնել։
Նաիրա Սայադյան