Գերմանիայում ստեղծվել է աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը տան համար
EconomicsԳերմանական Indielux և EPP Solar ընկերությունները ստեղծել են աշխարհի ամենամեծ մինչև 6 կՎտ հզորությամբ ընդհանուր ցանցին միացվող բնակելի տան ֆոտովոլտային համակարգը: Այդ մասին հայտնել է PV Magazine-ը, գրում է biz.liga.net-ը։
Ընկերությունը հայտնել է, որ այդ նոր արտադրանքը վաճառքի կհանվի արդեն դեկտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Լեհաստանում և Իսպանիայում:
«Ready2plugin տեխնոլոգիան այդ հզորությամբ միակ տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս գոյություն ունեցող էլեկտրական ֆոտովոլտային կայանքներն օգտագործել վարդակից անվտանգության կանոններին համապատասխան, և դա հեշտ է անել անգամ առանց էլեկտրիկի օգնության», - ասել է ընկերության ներկայացուցիչը:
Indielux-ը և EPP Solar-ի համատեղ մշակված այդ համակարգն արտադրում է էլեկտրաէներգիա արևային մոդուլների միջոցով, որոնց ելքային հզորությունը տատանվում է 3 կՎտ-ից մինչև 6 կՎտ: Էներգիան կարող է պահվել 5,1 կՎտժ-ից մինչև 25,6 կՎտժ հզորությամբ կուտակման մարտկոցներում: Ըստ արտադրողների էներգիայի կառավարման համակարգը սահմանափակում է էլեկտրաէներգիայի մատակարարումը հանրային ցանցին, եթե այն 800 Վտ հզորությունից ցածր է։
Համակարգը հագեցած է նաև ինքնասպառման համար մինչև 2000 Վտ հզորությամբ, ինչպես նաև մինչև 3000 Վտ հզորությամբ վթարային անջատման վարդակով։ Սարքավորումն աշխատում է -10-ից +50 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանի պայմաններում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am