Մեկ ժամ օդում. Երևանից Նիժնի Նովգորոդ թռչող ինքնաթիռը վերադարձել է «Զվարթնոց»
InterviewMediaHub-ն ահազանգ ստացավ, որ Երևանից Նիժնի Նովգորոդ թռիչքն իրականացնող ինքնաթիռը («Շիրակ ավիա») շուրջ մեկ ժամ պտտվել է ՀՀ օդային տարածքում, ապա վերադարձել «Զվարթնոց» օդանավակայան։
MediaHub-ին Քաղաքացիական ավիացիայից փոխանցեցին, որ տեխնիկական խնդիր է եղել։
«Այստեղից թռել է, սակայն, տեխնիկական խնդիր ուներ, մի փոքր պտտվել է, որ վառելիքը քչանա, որ գա հետ իջնի։ Վայրէջք է կատարել, ուղևորներին փոխադրում են այլ բորտ, որ թռնեն Նիժնի Նովգորոդ»,- ասացին Քաղաքացիական ավիացիայից։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք վատ եղանակի հետ կապված է խնդիր առաջացել, պատասխանեցին՝ ոչ, իքնքնաթիռը թռել էր արդեն, այլ մանրամասները չգիտեն։ Հավանական պատճառ կարող է լինել փքման համակարգի հետ խնդիրը:
Նշենք, որ ինքնաթիռում 117 ուղևոր է եղել: