Բողոքի երթեր՝ Թբիլիսիում
International newsԹբիլիսիի կենտրոնում հակակառավարական բողոքի երթեր են ընթանում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Միաժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանն ավելի քան 20 տարի չունի հայրենասեր ու բարոյապես հավասարակշռված նախագահ։ Նա նաև նշել է, որ Մայդանը տապալվել է Վրաստանում և երբեք չի կայանա։
Կոբախիձեն ընդգծել է, որ իշխանությունները կարողացել են ամբողջությամբ «չեզոքացնել բռնության ռեսուրսը»։
Նրա խոսքով, բողոքի ցույցերի է հավաքվում մոտ երկու հազար մարդ, սակայն ավելի քան մեկ միլիոն բնակիչ ընտրություններին աջակցել է «Վրացական երազանք» կուսակցությանը։
Իրակլի Կոբախիձեն հավելել է. «Մենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն ենք, և պետք է խոսենք ժողովրդի հետ, մենք պատրաստ ենք խոսել և՛ մեր համակիրների, և՛ այն մարդկանց հետ, ովքեր նույնիսկ սատարել են արմատական ընդդիմությանը։