ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Սեքսաշխատողների՝ դաժան վերաբերմունքից և բռնարարքներից պաշտպանության միջազգային օր, Բութան՝ Բութանի ազգային օր, Կուբա՝ Սուրբ Լազարի օր, Ռուսաստան՝ Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1919-Հայադրբեջանական պատերազմի ընթացքում մուսուլմանական ամբոխը, որի մեջ էին նաև Զանգեզուրից փախածները, հարձակվել են հայկական Ներքին Ակուլիս գյուղի վրա և սկսել սպանել հանդիպածներին, որով իսկ ստիպել են, որ կենդանի մնացածները փախչեն Վերին Ակուլիս:
1922– ծնվել է թատրոնի և կինոյի դերասանուհի Մելինե Համամջյանը:
1920- ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութայինկրթական հիմնարկները պետականացվել են։
1929- պետականացվել է Էջմիածնի Մատենադարանը։
1974– վախճանվել է քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտուն:
1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ռումինիայի հետ:
2001-Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը փոխանցվել է արգենտինական «Aeropuertos Argentina» ընկերությանը:
2010 -Երևանի ավագանին մայրաքաղաքի քաղաքապետ է ընտրել «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանին:
2015-հայադրբեջանական շփման գծում գիշերը ադրբեջանցիների կողմից ձեռնարկվել է անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ. թշնամին ստացել է հակահարված և արդյունքում, ծանր կորուստներ կրելով, նահանջել:
ԱՇԽԱՐՀ
1273– վախճանվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան Ջալալեդդին Ռումին:
1525 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Պիերլուիջի Պալեստրինան:
1637– Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի է ունեցել գյուղացիական՝ հիմնականում հավատով քրիստոնյաների, ապստամբություն կառավարիչ Սյոգուն Տոկուգավայի դեմ: 1770 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը:
1778- ծնվել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին:
1797 –ծնվել է ամերիկացի ֆիզիկոս, ինքնաինդուկցիայի երևույթի հայտնագործող Ջոզեֆ Հենրին:
1837 –Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում խոշոր հրդեհ է բռնկվել:
1857 –վախճանվել է անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Բոֆարտը, որը մշակել է քամու ուժգնության որոշման 12 բալանոց սանդղակը:
1887- ծնվել է չեխ նկարիչ և գրող Յոզեֆ Լադան:
1903– Ռայթ եղբայրներն իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ են բարձրացել:
1907– վախճանվել է անգլիացի ճանաչված ֆիզիկոս Թոմսոն Վիլ յամ Կելվինը:
1926 – ԽՍՀՄում առաջին անգամ անցկացվել է մարդահամար:
973 –ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել Հռոմի օդանավակայանում, որի արդյունքում ահաբեկիչները ոչնչացրել են Boeing 707 օդանավը, ապա գրավելով գերմանական Boeing 737 ինքնաթիռը՝ թռել Քուվեյթ, որտեղ էլ բաց են թողել պատանդներին. ընդհանուր զոհվել է 34 անձ:
1989– FOX հեռուստաընկերության կողմից առաջին անգամ ցուցադրվել է «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
1993 –կազմավորվել է Major League Soccerը (MLS), որը ԱՄՆի և Կանադայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնի պրոֆեսիոնալ լիգան է:
1998– ԱՄՆը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսել են «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
1999– Կարիբյան ծովի ափին տեղի է ունեցել ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում զոհվել է 10 000ից մինչև 30 000 մարդ:
2011 –վախճանվել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) ղեկավար Կիմ Չեն Իրը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում