Ադրբեջանի ԱԳՆ–ն մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեին
International newsՉպետք է մոռանալ, որ իրական վախկոտությունը կայանում է նրանում, որ ամերիկյան կազմակերպությունները, որոնք իրենց ներկայացնում են որպես «ազնիվ և անկողմնակալ», սուտը ներկայացնում են որպես ճշմարտություն և օգտագործում են մարդու իրավունքները որպես պատրվակ՝ իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, X-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Միացյալ Նահանգների կողմից անհիմն մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին, մի երկիր, որը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, բայց միևնույն ժամանակ անտեսում է մեծ թվով մարդկանց իրավունքները, հանդիսանում են երկակի ստանդարտների վառ օրինակ։ Ճնշման նպատակով քննադատությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե քննադատի մտադրությունները մաքուր են, իսկ բարոյական սկզբունքները՝ բարձր: Անցյալի սխալներից դասեր քաղելն ապագայում հաջող քայլերի համար անհրաժեշտ պայման է»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X-ում կատարված գրառմամբ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ՝ նրանց, ըստ էության, անվանելով «վախկոտ»։