Փաշինյանին պետք է «մեկուսացնել», ձեռքերը կապել, չպետք է թույլ տանք, որ երկիրը հանձնի Ադրբեջանին
InterviewԲռնապետ Ալիևը երեկ ապագա պատերազմից խոսեց, նա խաղաղության պայմանագիր կնքելու համար անհնարին նախապայմաններ է առաջ քաշում՝ Սահմանադրության փոփոխություն, բանակի զինաթափում, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցում, տուգանքներ և այլն։ Նա պարզ ասաց՝ ինձ խաղաղություն պետք չէ, Հայաստանը պետք է անձնատուր լինի՝ կապիտուլացվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Ժողովուրդը Փաշինյանի առջև պետք է պահանջ դնի՝ ևս մի զիջում Ադրբեջանին, սրբելու ենք ձեզ։ Ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Սահմանադրություն փոխեն, մեր պատիվը գետնին տան։ Փաշինյանը գիտի, որ դա անելը շատ դժվար է, նա այլևս ժողովրդի վստահությունը չի վայելում, կորցրել է աջակցությունը, պետք է քաղաքականապես մեկուսացնել, ձեռքերը կապել, որ չկարողանա կապիտուլյացիա ստորագրել»,- ընդգծեց նա։
Բանախոսի պնդմամբ, Էրդողանը Սիրիայում հաջողության հասնելուց հետո Հարավային Կովկասի վրա է ուշադրությունը պահելու՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, թիրախում Հայաստանն է լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում։