Պետք է վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ղեկավարության ժամանակ Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու և երկիրը միջազգային հանրությանը վերաինտեգրելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ասել է Եգիպտոսից վերադառնալուն պես, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ներքին հակամարտությունները և տարիների պատերազմը Սիրիայում ավերել են քաղաքների և պետության ենթակառուցվածքները: Սիրիական տնտեսությունը նույնպես փլուզվել է: Ասադի ռեժիմի պատճառով Սիրիայի վրա դրված էմբարգոյի և սահմանափակումների վերացումը օգտակար քայլեր կլինեն երկիրը վերականգնելու համար: Սրա հետ մեկտեղ անհրաժեշտ է մշակել ներառական սահմանադրություն և կառուցել քաղաքական համակարգ, որը կդառնա ապագա Սիրիայի հիմքը», մեջբերում է նախագան։
Թուրքիայի ղեկավարը նշել է «սիրիական քաղաքների վերակառուցման կարևորությունը, որպեսզի սիրիացի փախստականները կարողանան կամավոր վերադառնալ իրենց երկիր և այնտեղ կայուն կյանք հաստատեն: Պետք է շուտափույթ լուծվի նոր բնակելի շենքեր, բիզնես օբյեկտներ, արտադրական և էներգետիկ օբյեկտներ, գյուղատնտեսական և անասնաբուծական ձեռնարկություններ ստեղծելու հարցը», ասել է Էրդողանը։