«Նոր ես». Անահիտ Սիմոնյանի նոր սանրվածքն ու համարձակ կերպարը
LifestyleԱնահիտ Սիմոնյանը, որն այս շրջանում բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, նոր ֆոտոշարք է հրապարակել Լոս Անջելեսից, որում ներկայացրել է իր նոր կերպարը: Երգչուհի-դիզայները ներկայացել է ուղիղ կառե սանրվածքով՝ ընտրելով ամբողջական սեւ կերպար:
«Նոր ես»,-լուսանկարների շարքը մակագրել է Անահիտը:
Կադրերում երգչուհին քաղաքի ֆոնին է: Նա կրում է կաշվե մինի շրջազգեստ, մինի տոպ ու կաշվե օվերսայզ բաճկոն: Նա հագեցած դիմահարդարմամբ է, իսկ total black կերպարը մեղմացրել է աչքերին արված սպիտակ մատիտով: