Արևային մարտկոցների այլընտրանք. բակերի և մայթերի համար նախատեսված սալիկները կարող են էներգիա արտադրել
EconomicsՇենքերում ինտեգրված ֆոտոգալվանային համակարգեր արտադրող Onxy Solar ընկերությունը ներկայացրել է իր նոր հատակային արևային սալիկը էներգիա արտադրելու համար: Այդ մասին գրել է pv ամսագիրը, գրում է focus.ua-ն։
Onyx Solar-ի բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դիեգո Կուևասն ընդգծել է, որ սալիկները նախատեսված են միայն հետիոտնային ուղիների համար և կարող են դիմակայել մինչև 400 կգ/մ2 բեռի: Այն պատված է հակասայթաքող մակերեսով 8 մմ հաստությամբ պաշտպանիչ ապակով։ Ըստ պորտալի սալիկները հարմար են տեռասների, մայթերի կամ բակում օգտագործելու համար։ Յուրաքանչյուր վահանակ կշռում է 23 կգ, չափերը՝ 75x75 սմ և այն ունի 75 Վտ անվանական հզորություն:
Հաղորդվում է, որ արևային սալիկները կարող են տեղադրվել հատակի այնպիսի ստանդարտ համակարգերի վրա, ինչպիսիք են PVC պոլիմերային և մետաղական պատվանդանները, ինչը թույլ է տալիս էլեկտրական միացումներ կատարել յուրաքանչյուր վահանակի հետևի մասում:
Ընկերությունն արդեն արևային սալիկներ է մատակարարել այնպիսի ընկերությունների, ինչպիսին է Apple-ը, ինչպես նաև իսպանական այնպիսի հաստատություններին, ինչպիսիք են Վալենսիայի արվեստի և գիտության քաղաքը և Մադրիդի «Ռեալի» թատրոնը: «Նյու Յորքում մենք արդեն մատակարարել ենք հատակի սալիկներ չորս տարբեր մասնավոր բնակելի նախագծերի: Ինչպես գիտենք, Նյու Յորքում անշարժ գույքը չափազանց թանկ է, և այս ապրանքը օգնում է ճարտարապետներին և շենքերի սեփականատերերին տեղում ստանալ վերականգնվող էներգիա առանց լրացուցիչ ոչ մի քառակուսի մետր տարածք զբաղեցնելու», - ասել է Դիեգո Կուևասը:
Հիշեցնենք, որ Իսպանիայում Կատալոնիայի միջազգային համալսարանի ղեկավարած հետազոտական թիմը մշակել է «արևային աղյուս» համատեղելով տեքստիլ կերամիկական տեխնոլոգիան (TCT) և պերովսկիտ ֆոտովոլտային բջիջները:
Իր հերթին գերմանական Heliatek ընկերությունը ստեղծել է ավանդական արևային մարտկոցների այլընտրանք՝ արևային թաղանթի տեսքով հիմնված օրգանական ֆոտոգալվանային բջիջների վրա, որը կարող է գրեթե ցանկացած շենք վերածել էներգիայի գեներատորի։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am