Վրաստանի վարչապետն օգոստոսի 21-22-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
International newsՎարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:
Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:
Օգոստոսի 21-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետները ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդես կգան հայտարարությամբ: