Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել
International newsԿալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ավելի քան 1400 հրշեջ է տեղակայել նահանգում անտառային հրդեհները մարելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը:
Հրդեհները որակելով «աննախադեպ»՝ Նյուսոմն ասել է, որ «Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները, հրշեջները պայքարում են 3 առանձին հրդեհներ մարելու ուղղությամբ»:
Նահանգում տարհանվել է առնվազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացրած շինությունների թիվը դեռևս անհայտ է: Նյուսոմը հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։
Նախագահ Ջո Բայդենը հայտարարության մեջ ասել է, որ հետևում է զարգացումներին և առաջարկել է ցանկացած դաշնային օգնություն, որն անհրաժեշտ է սարսափելի հրդեհը մարելու համար: