Նավթը թանկացել է
EconomicsՆավթի գներն աճում են ուրբաթ օրը և կարող են շաբաթն ավարտել երրորդ շաբաթն անընդմեջ բարձր մակարդակով, փոխանցում է Interfax-ը։
Էներգետիկայի դեպարտամենտի հրապարակած տվյալները ցույց են տվել, որ պաշարները Քուշինգի տերմինալում, որտեղ պահվում է Nymex-ի կողմից վաճառվող հում նավթը, ընկել են 2014 թվականից ի վեր նվազագույնին:
Միևնույն ժամանակ, Չինաստանում տնտեսական ակտիվության և վառելիքի պահանջարկի դանդաղման մտավախությունները հետ են պահում գների աճը:
Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 77,3 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,38 դոլարով (0,49%) գերազանցում է նախորդ սակարկությունների փակման ցուցանիշը։
Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 0,76 դոլարով (1%)՝ հասնելով 76,92 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: