«Nissan»-ը հայտնվել է ձորակում, վիրավnրներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
SocietyԱյսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Մարտունի քաղաքից դեպի Երևան ընթանալիս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Յուրիկ Կ.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայնվել ձախակողմյան հատվածում գտնվող ձորակում՝ բախվելով քարերին և ծառերին և մի պտույտ շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Գեղեցիկ Ն.-ն, 19-ամյա Արամ Կ.-ն, ՌԴ քաղաքացիներ 45-ամյա Տոլուխան Ն.-ն և 33-ամյա Բավական Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: